Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է  մարզի դատախազին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին 21.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. • Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական...

Կոտայքի մարզպետարանում շարունակվում է շտաբային ուսումնավարժությունը

Կոտայքի մարզպետարանում շարունակվում է շտաբային ուսումնավարժությունը 21.03.2019

Կոտայքի մարզպետարանում «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժության երկրորդ օրն էր՝ գործնական փուլը: Խաղարկվում էր Կոտայքի մարզի Գառնի համայնքում առավոտյան ժամը 8.00-ին գրանցված երկրաշարժ և ըստ այդմ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը: Ըստ սցենարի, ԱԻՆ Փրկարար Ծառայության Կոտայքի մարզային ՃԿԿ-ից ստացված ազդարարումից հետո Կոտայքի մարզպետը հրավիրել է...

Եղանակը Կոտայքի մարզում

Եղանակը Կոտայքի մարզում 21.03.2019

Հանրապետության տարածքում մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Կոտայքի մարզի նախալեռներում մարտի 22-ի ցերեկը կդիտվի 10-12 աստիճան, իսկ լեռնային շրջաններում՝ 2-7 աստիճան տաքություն:  

«Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն Կոտայքի մարզպետարանում

«Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն Կոտայքի մարզպետարանում 20.03.2019

Մարտի 20-21-ը Կոտայքի մարզպետարանում անցկացվում է շտաբային ուսումնավարժություն: Այսօր ուսումնավարժության առաջին օրն էր՝ տեսական մասը, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանն ու Վասակ Վարդանյանը, վարչությունների պետեր, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանը, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ-ուսումնավարժության...

Պաշտոնական.Աբովյանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների ուսումասիրությամբ  ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզային դատախազություն

Պաշտոնական.Աբովյանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների ուսումասիրությամբ ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզային դատախազություն 20.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի: Այս առնչությամբ...

Կոտայքի մարզի 13-18 տարեկան երեխաներ ներկա գտնվեցին ԱԺ խորհրդարանական լսմանը

Կոտայքի մարզի 13-18 տարեկան երեխաներ ներկա գտնվեցին ԱԺ խորհրդարանական լսմանը 20.03.2019

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, կարևորելով երեխաների մասնակցությունն իրենց մասին կայացվող որոշումների գործընթացում, մարտի 20-ին նախաձեռնել է 13-18 տարեկան երեխաների մասնակցությամբ խորհրդարանական լսում ՀՀ Ազգային Ժողովում։ Խորհրդարանական լսմանը մասնակցության համար ընտրվել են ներկայացուցիչներ նաև ՀՀ Կոտայքի մարզից: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անմիջական աջակցությամբ մեր մարզից ընտրված երեխաները ևս այսօր հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու խորհրդարանական լսմանը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36