Նորություններ
Լրահոս

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովը կանցկացվի օգոստոսի 17-ին 26.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին Marriott Tsaghkadzor Hotel հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» Բիզնես-Ֆորում ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող...

Եղվարդում և Աղավնաձորում մանկապարտեզներ կնորոգվեն 25.06.2019
Արդեն հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերով մարզի երկու մանկապարտեզներ նորոգվելու են: Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով կապիտալ կնորոգվի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքը և կվերանորոգվի Եղվարդ համայնքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը: Նախադպրոցական կրթության խնդիրը Կոտայքի մարզում լուծվելու է:

Կոտայքի մարզպետը Աբովյանի պետական քոլեջում ներկա էր ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը 25.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանի պետական քոլեջում ներկա էր դիզայնի և գեղանկարչության բաժինների ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը: Ներկայացված էին 15 աշխատանքներ: Մարզպետը շնորհավորեց շրջանավարտներին ու մեծ հետաքրքրվածությամբ ունկնդրեց քոլեջի սաներին, որոնք կիսվեցին իրենց կտավների ստեղծման պատմություններով: Դիպլոմների հանձնման արարողությունից հետո մարզպետը շրջեց ցուցասրահով և ծանոթացավ ներկայացված մյուս աշխատանքներին:

Իրազեկում է Գեղարդի համայնքապետարանը 25.06.2019
Գեղարդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում սեփականատերերի տարածքում չոր խոտածածկի հրկիզման արդյունքում հրդեհը կարող է տարածվել և վնաս պատճառել հարակից այգիներին և շինություններին: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար համայնքապետարանը Գեղարդ համայնքի բնակիչներին հորդորում է ուշադիր լինել և վերահսկել իրենց կողմից կատարված հրկիզումները և կանխել դրանց տարածումը:

Հունիսի 22-ը Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը ռեկորդների գրանցման և գերազանցման օր էր 24.06.2019
Հունիսի 22-ին Կոտայքի մարզի Սոլակ և Հրազդան համայնքների 4 պատանիների ռեկորդները գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Սոլակ էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ:Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ»...

Տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը 24.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 23 -ի ժամը 24.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 12.00-ը դադարեցվում է Աբովյան 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի (իր նրբանցքներով), Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեզ...