Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 01.03.2019

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստում հաստատեց գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը: Մասնավորապես՝ ավելացնել տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրել կանխավճար, ընդլայնել ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկել կաթի...

Լեռնանիստի համայնքապետարանը տեղեկացնում է

Լեռնանիստի համայնքապետարանը տեղեկացնում է 01.03.2019

Կոտայքի մարզի Լեռնանիստի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մարտ ամսից «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում կատարվելու են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ: Իրականացումը կատարվելու է 14 տարեկանից բարձր մինչև 45 տարեկանների շրջանում: Համայնքապետարանը, միաժամանակ, հիշեցնում է, որ Լեռնանիստի ԲԱ-ում աշխատանքային ժամերին ընտանեկան բժշկի և բուժքրոջ կողմից կատարված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև միջմկանային և ներերակային ներարկումները կատարվում են...

Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ Կոտայքի մարզային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են

Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ Կոտայքի մարզային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են 28.02.2019

Չնայած վաղ առավոտից Երևան-Սևան մայրուղու ճանապարհահատվածում ձնամաքրման և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում՝ սակայն առատ ձյան և քամու հետևանքով Կոտայքի մարզային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում վարել սահմանափակ արագությամբ, հնարավորինս զգույշ և անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով երթևեկության անվտանգության կանոնները:   

Իրազեկում են Մրգաշեն և Նոր Գեղի համայնքները

Իրազեկում են Մրգաշեն և Նոր Գեղի համայնքները 28.02.2019

Կոտայքի մարզի Մրգաշենի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019թ. մարտի 7-ին ժամը 11:00-ին համայնքապետարանում տեղի կունենա ջրօգտագործողների խորհրդակցություն՝ ներկայացուցիչ ընտրելու նպատակով: Քննարկվելու են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր: Ջրօգտագործողների ընկերության խորհրդակցության մասին է իրազեկում նաև Նոր Գեղիի համայնքապետարանը: Նոր Գեղիի Ց. Մ. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում այն տեղի կունենա մարտի 6-ին ժամը՝ 11:00-ին: Համայնքապետարանը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին և...

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.02.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 45 քաղաքացիների ընդունել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը:    

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 27.02.2019

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով հանրապետության տարածքում 2019 թվականի մարտի 23-ին նախատեսվում է անցկացնել համապետական շաբաթօրյակ: Նպատակը ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխած աղբահանության դժվարությունների և որպես դրա հետևանք՝ ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավար աղտոտվածության վերացումն է: Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների նպատակով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ 2019 թվականի հունվարի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00