Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Չարենցավանի «Կամերտոն» երգչախումբը ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Սևանավանք և Հաղարծին վանական համալիրներ

03.09.2019

  Օրերս Չարենցավանի «Կամերտոն» երգչախումբը, ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Սևանավանք և Հաղարծին վանական համալիրներ: Ուխտագնացության նպատակն էր հոգևոր երաժշտությունը յուրօրինակ կատարումներով հնչեցնել հայաստանյաց տարբեր եկեղեցիներում ու վանքերում:

  Հաղարծին վանական համալիրում երգչախումբը ներկա է գտնվել «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային ամենամյա փառատոնին ու հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Վերջինս բարձր է գնահատել երգչախմբի գործունեությունն ու հրավիրել հաջորդ տարի մասնակցելու «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային ամենամյա փառատոնին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:06:01