Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առինջ համայնքի 25-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

04.09.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Կոտայքի մարզի Առինջ համայնքի 25-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:

 Ինչպես նշված, այնպես էլ համայնքի կենտրոնական և երկրորդական մի շարք (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ) փողոցների ճանապարհահատվածները նախատեսված է կապիտալ հիմնանորոգել սուբվենցիայի շրջանակներում:

 27-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին:

 Հիշեցնենք, որ շահած պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ է, որից 61. 881. 747 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 75. 633. 248 դրամը (55%)՝ համայնքի:

 Աշխատանքները նախատեսված է ավարտել աշնանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16