Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը նախապատրաստվում է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին

Կոտայքի մարզը նախապատրաստվում է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին 11.03.2019

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խումբը ղեկավարում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խմբի աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրակարգում համաժողովի ժամանակացույցի և առաջիկա անելիքների հստակ մատնանշումն էր և համակարգումը: Կոտայքի մարզում համաժողովը նախատեսված է իրականացնել մայիսի...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Զովունի գյուղի մանկապարտեզի նոր մասնաշենքի բացմանը

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Զովունի գյուղի մանկապարտեզի նոր մասնաշենքի բացմանը 07.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է եղել Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի տիպային մանկապարտեզի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Մանկապարտեզի հիմնական մասնաշենքը վերանորոգված էր, իսկ կից մասնաշենքը նախկինում  ծառայել էր՝ որպես սգո և հանդիսությունների սրահ համայնքի բնակիչների համար: Մանկապարտեզի նոր մասնաշենքի կապիտալ հիմնանորոգումն իրականացվել է բացառապես համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 10 000 000 դրամ): Կոտայքի մարզպետ Ռոմանոս...

Այսօր պաշտոնապես բացվեց  Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

Այսօր պաշտոնապես բացվեց Հրազդանի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը 07.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող և ղեկավար Վահագն Գրիգորյանը, Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և ղբաղվածության ոլորտում գործառնությունների գծով խորհրդատու Վահան Դանիելյանը, նախարարության ենթակայությամբ...

 Շուտով Չարենցավանի  հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 06.03.2019

Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական...

Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա 06.03.2019

2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 145 ծնունդ (2 զույգ) ՝ 74 տղա և 73 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 13 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 18 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 63 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 48 ծնունդ • Այլ մարզեր՝ 5 ծնունդ  

Տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնություն

Տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնություն 06.03.2019

Կոտայքի մարզի համայնքների տեղեկատվական էջերից  իրազեկվում ենք, որ Աբովյանի շախմատի դպրոցում տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնությունը: Առաջնության մասնակիցների թիվը 155 էր՝ մարզի տարբեր համայնքներից: Պայքարն ընթանում էր 4 տարիքային խմբերում: Հաղթողները նվաճեցին ՀՀ պատանեկան առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրեր: Պարգևատրվեցին նաև մասնակից երեք աղջիկներ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57