Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համագործակցության հուշագիր է ստորագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների վերհանման և լուծման նպատակով

Համագործակցության հուշագիր է ստորագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների վերհանման և լուծման նպատակով 02.04.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում համագործակցության հուշագիր են ստորագրել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» Համայնքային հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ նպաստելու երեխայի պաշտպանության մեխանիզմների բարելավմանը, համայնքահեն ծառայությունների հասանելիությանը և որակի բարելավմանը խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար: Հուշագրով նախատեսված...

Տեղի ունեցավ Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի հերթական նիստը 01.04.2019

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Մինչ օրակարգին անցնելը, Առնակ Ավետիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց առաջիկայում սպասվող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին՝ առաջարկելով որպես կամավորներ ընդգրկվել և ակտիվորեն մասնակցել համաժողովի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Խորհրդի անդամներն անցան նիստի օրակարգային հարցերի քննարկմանը:...

«Առողջ սունկ» արտադրամասը Բյուրեղավանից կտեղափոխվի Ջրաբեր. կայացան հանրային լսումներ

«Առողջ սունկ» արտադրամասը Բյուրեղավանից կտեղափոխվի Ջրաբեր. կայացան հանրային լսումներ 01.04.2019

Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մարտի 29-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր վարչական տարածքում կայացել են հերթական հանրային լսումները: Մասնակցության վերաբերյալ նախապես տեղեկատվությունը տարածվել էր համայնքի պաշտոնական կայքէջով, սոցիալական ցանցով և Հայաստանի Հանրապետություն օրաթերթով: Լսումները տեղի ունեցան Ջրաբերի վարչական ղեկավարի նստավայրում, որտեղ հավաքվել էր գյուղի ակտիվը: Հանրային քննարկումը՝ «Կապելո Բիանկո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող...

Համագործակցության հուշագիր մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ հիմնելու նպատակով

Համագործակցության հուշագիր մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ հիմնելու նպատակով 01.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր Կոտայքի մարզպետարանում հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզպետարանը «Առաջատար...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Հաբ-Նիսանի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Հաբ-Նիսանի կապակցությամբ 01.04.2019

Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ, որ գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը բարեկեցություն և հաջողություններ բերի ձեզ: Հայ և ասորի ժողովուրդները դարերի ընթացքում ապացուցել են, որ միասնաբար կարողացել են հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մեր եղբայր ժողովրդի հետ նույն ոգով և նվիրումով պատրաստ ենք շարունակել նաև ներկայում: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզում բնակվող...

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծում կստանա

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծում կստանա 29.03.2019

Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչների արդարացի դժգոհությունը տարիներով հարուցող հիմնախնդիրը վերջնական հանգուցալուծում է ստանում: Շուրջ 5 տարի Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչներ շարունակաբար դիմել էին պատկան մարմիններին՝ դժգոհելով Բյուրեղավանի վարչական տարածքում գործող «Առողջ սունկ» ընկերության արտադրամասից տարածվող տհաճ հոտից, սակայն հարցն անլուծելի էր մնացել: Ականջալուր լինելով բնակիչների՝ տարիներով բարձրաձայնվող արդարացի դժգոհություններին՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22