Նորություններ
Լրահոս

Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների կիրառումը և մեկանգամյա պլաստիկ արտադրանքը կարգելվի օրենքով 01.10.2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Հակոբյանը, վարչության մասնագետներ, մարզի համայնքների ղեկավարների...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 01.10.2026
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ծառայություններ կմատուցվեն` ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ: Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության...
Կոտայքի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլերը, որին մասնակցության իրավունք են ունեցել մարզի ավագ և միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Կանոնակարգի համաձայն, խաղերն անցկացվել են մարզի 4 տարածաշրջաններում, և լավագույն ցուցանիշներ գրանցած չորս դպրոցներ՝ Հրազդանի թիվ 13 ավագ, Զառի, Ֆանտանի և Քասախի թիվ 1 միջնակարգ, իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլին: Այն...

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը 30.09.2026
Դպրոցահասակ երեխաների շրջանում լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որին արդեն երկրորդ տարին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև Կոտայքի մարզը: Այս տարի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը կանցկացվի հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում: Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն Կոտայքի մարզի 15 դպրոցներից շուրջ 60 աշակերտներ: Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝ ✔ 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017...

Կոտայքի մարզը ևս պատրաստվում է COP17-ին 29.09.2026
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմն ակտիվորեն նախապատրաստվում է հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվեցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: Մասնավորապես, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ համագործակցում է մարզի բոլոր համայնքապետարանների հետ, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող Կանաչ գոտու...

Առանցքային հարցերը գործակարգավարական խորհրդակցության օրակարգում 28.09.2026
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը: Ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքային առաջնահերթությունները, մասնավորապես, քաղաքաշինության, կրթության և տարածքային կառավարման ոլորտներին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող, ինչպես նաև պետական...


