Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի այցերը Նաիրի համայնքում

17.11.2026

 Նաիրի խոշորացված համայնք կատարած ճանաչողական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այցելել է նաև Եղվարդ, Պռոշյան, Քասախ և Զովունի բնակավայրեր։

 Եղվարդում մարզպետը շրջել է համայնքային միջոցներով վերանորոգված զբոսայգում, ինչպես նաև ծանոթացել հարակից փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

 Պռոշյանում Լիլիթ Ստեփանյանն այցելել է դպրոց, շրջել դասասենյակներում, պատասխանատուների հետ քննարկել նոր դպրոցի շենքի կառուցմանն առնչվող հարցեր։

 Քասախում ևս մարզի ղեկավարին ներկայացրել են սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները։

 Զովունիում մարզպետն այցելել է բնակավայրի դպրոց, ծանոթացել աշխատանքներին և խնդիրներին, ինչպես նաև մանկապարտեզ, որին կից նոր դահլիճի կառուցման աշխատանքները ևս իրականացվել են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով։

  Բոլոր բնակավայրերում մարզպետը կարևորել է ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-20 13:23:40