Նորություններ
Լրահոս
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերն ընթանում են
13.11.2026
Կոտայքի մարզում ընթանում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը:
Ինչպես միշտ, խաղերն ընթանում են մարզի 4 տարածաշրջաններում. Հրազդանում և Չարենցավանում դրանք արդեն ավարտվել են:
1-ին տարիքային խմբում մարզային փուլին կներկայանան Բջնիի և Սոլակի միջնակարգ դպրոցների, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Հրազդանի թիվ 5 հիմնական և Բջնիի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը:
Առջևում Նաիրիի և Աբովյանի տարածաշրջանների համայնքային խաղերն են, որոնց ավարտից հետո Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում կկայանան մարզային փուլի խաղերը:


