Նորություններ
Լրահոս
Մարզի բնակիչներն ուշադրության կենտրոնում են
17.11.2026
Նաիրի խոշորացված համայնք կատարած այցի շրջանակում մարզպետ Լիլիթ Ստեփանյանը տարբեր բնակավայրերում հանդիպել է նաև բնակիչներին ու անհատական զրույցների միջոցով ծանոթացել նրանց հուզող հարցերին:
Զովունի բնակավայրում մարզպետն այցելել է 6 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի, հետաքրքրվել նրանց սոցիալական կարգավիճակով, լսել հուզող հարցերը:
Բարձրաձայնված մի շարք հարցերի (այդ թվում, առողջական), ուղղությամբ Լիլիթ Ստեփանյանը հանձնարարել է մարզպետի աշխատակազմի գործառույթների շրջանակում ընտանիքին տրամադրել աջակցություն:


