Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են 9 նոր դպրոցների կառուցման աշխատանքները 25.04.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամներ՝ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը պարբերաբար շրջայցեր են իրականացնում մարզի համայնքներ՝ դիտարկելու և ուսումնասիրելու տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը: Այս պահին ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման,...

Կոտայքի մարզպետի խոսքը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2025
Ապրիլի 24-ը մեր օրացույցում նշվում է որպես հիշատակի օր՝ որպես հիշեցում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված դարի ցեղասպանության։ Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլ նաև ցեղասպանությունները դատապարտելու, ոճիրները մերժելու օր է։ Այս օրը ոչ միայն մեր 1,5 միլիոն հայրենակիցների հիշատակը հարգելու և խնկարկելու, այլ նաև մեր ապագայի մասին խորհելու, միաբանվելու և համախմբվելու օր է, վերահաստատելու մեր ազգային ինքնությունն ու այսուհետ թույլ չտալու նման...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հյուրընկալել է արդեն 7-րդ անգամ մեկնարկած «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլի մասնակիցներին: Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 21-ից, տևելու է մեկ շաբաթ, ամենաշատ հայտերը ներկայացրել է Կոտայքի մարզը: Մարզպետի աշխատակազմի հյուրերը Կոտայքի մարզի Նոր Հաճընի ավագ և Լոռու մարզի Արևածագ բնակավայրի միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, ովքեր նախորդ տարիներին ծրագրի շրջանակում հյուրընկալվել են տարբեր...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել են Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն...

ՀՀ Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության 10.04.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։ Նիստին մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի նիստ 07.04.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգի առաջին կետով համայնքներում ընթացիկ տարում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ամփոփել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ նշելով, որ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, բոլոր հարկատեսակների մասով ցուցանիշները գոհացուցիչ են: Այս առնչությամբ մարզպետն իր...