Նորություններ
Լրահոս
Լիլիթ Ստեփանյանի գլխավորությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
17.11.2026
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Լիլիթ Ստեփանյանը։
Նախ ամփոփվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին և առաջնահերթություններին:
Օրակարգում ՀՀ պետական բյուջեով և Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն են:
Մարզպետը հետաքրքրվել է մի շարք ծրագրերի իրականացման ընթացքից։
Լիլիթ Ստեփանյանը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնարարել է բոլոր ծրագրերի իրականացման ժամկետների պահպանման նկատմամբ կրկնապատկել վերահսկողությունը:
Հանձնարարել է նաև կազմակերպել շրջայցեր շինհրապարակներ' տեղում ծանոթանալու խնդիրներին՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով։
Հաջորդիվ մարզի ղեկավարին զեկուցվել է առարկայական օլիմպիադաների մեկնարկի մասին:
Լիլիթ Ստեփանյանը հաջողություն է մաղթել օլիմպիադաներին մասնակցող բոլոր աշակերտներին։
Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարն անդրադարձել է նաև մյուս ոլորտներում իրականացվող աշխատանքներին։
Բոլոր ուղղություններով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և նախանշված խնդիրները ժամանակին լուծելու նպատակով


