Նորություններ
Լրահոս
Ընթացքի մեջ են Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման աշխատանքները 24.06.2024
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ երկու փուլով: Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ: Ծրագրի երկու փուլերի ընդհանուր արժեքը շուրջ 652.1 մլն դրամ է: Պետական բյուջեից...
Կոտայքի մարզում իրազեկման աշխատանքները շարունակվում են 24.06.2024
Շարունակվում են ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները Կոտայքի մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում: Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը հերթական այցով Աբովյան համայնքում էր: Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, մարզպետի աշխատակազմի և Աբովյանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:...
Սիրելի՛ նորակոչիկներ, այսօրվանից մեկնարկում է 2024 թվականի ամառային զորակոչը, իսկ դա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնել ծառայության և միանալ հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին: Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է պետական սահմանից ու հայ զինվորից: Հայրենիքը մեկն է ու յուրաքանչյուրիս պարտքն է այն պահել, պաշտպանել, փայփայել ու սիրել: Լիահույս եմ, որ դուք հենց այս բարձր գիտակցումով եք մեկնում ծառայության և վստահ եմ, որ ձեր ավագ ընկերների գործը շարունակելու եք...
Կոտայքի մարզպետն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 21.06.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ 21.06.2024
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահական համակարգի բոլոր կազմակերպիչներին: Ի տարբերություն շատ այլ ոլորտների, առողջապահական համակարգի աշխատանքը միայն աշխատանք կոչել անհնար է, այն առաքելություն է, որի կենտրոնում մարդու առողջությունն է ու մարդկային կյանքերի փրկությունը: Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորելով...
Կոտայքի մարզում մեծ շուքով նշվել է Համբարձման տոնը 17.06.2024
Արժևորելով ազգային մշակույթի պահպանման և տարածման հրամայականը՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը կազմակերպել «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում կազմակերպել և մեծ շուքով անցկացրել է «Համբարձում է, գարուն է» խորագիրը կրող մարզային-մշակութային փառատոնը, որին մասնակցել են մարզի մշակութային կենտրոնների սաները: Միջոցառմանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության,...