Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը Նաիրի խոշորացված համայնքում էր

13.11.2026

 Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ' տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեով, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով և համայնքային միջոցներով իրականացված աշխատանքներին։

 Ճանաչողական առաջին այցը Նաիրի խոշորացված համայնքում էր։

 Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանի, Հասմիկ Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, ինչպես նաև Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բոլոր բնակավայրերում:

  • Բուժականում մարզի ղեկավարը եղել է ՀՀ կառավարության #սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված, երկհարկանի, ամբողջությամբ նոր և լուսավոր մանկապարտեզում, որտեղ գործում է նաև Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղը: Սուբվենցիոն ծրագրով բնակավայրում ասֆալտապատվում է նաև ներհամայնքային ճանապարհ
  • Սարալանջում մարզպետը հետաքրքրվել է կատարված աշխատանքներով: Այստեղ ևս ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել՝ խմելու ջրագծերի արդիականացում, ոոռգման համակարգի կառուցում, ասֆալտապատում
  • Արագյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում հիմքից կառուցվում է ժամանակակից դպրոց: Լիլիթ Ստեփանյանը շինարարների հետ քննարկել է շինարարության ընթացքին վերաբերող հարցերը: Այս պահին բնակավայրում կրթական պրոցեսն իրականացվում է մշակույթի տան շենքում: Մարզպետն այնտեղ ևս այցելել է, ծանոթացել դասապրոցեսի կազմակերպման ընթացքին:
  • Զորավանում մարզպետը եղել է կրկին Կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված մանկապարտեզում և արվեստի դպրոցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

 Բոլոր բնակավայրերում մարզպետը հանդիպել է նաև բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրները: Բոլոր բարձրացված հարցերը գույքագրվել են՝ լուծումներ գտնելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 17:50:03