Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կհանգուցալուծվի Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը

Կհանգուցալուծվի Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը 04.05.2020

 Ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մայիսի 3-ին անակնկալ այցով Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում էր, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ նրանց հետ քննարկելու իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:...

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին 04.05.2020

 Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին և ճանապարհաշինության ոլորտի պատասխանատու աշխատակիցներին ուղեկցել է՝ ծանոթանալու Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։  Նախարարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշված հատվածի կառուցման ընթացքում կիրառվող ճանապարհաշինական նոր մեթոդը։  Նշենք, որ ՀՀ Կառավարության ծրագրով հիմնանորոգվում է...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, առողջացել են 1071 քաղաքացիներ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, առողջացել են 1071 քաղաքացիներ 04.05.2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, առողջացել են 1071 քաղաքացիներ: Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 2507 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 1393 քաղաքացիներ, առողջացել են 1071 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 39 է: Առո՛ղջ եղեք: 

Շուրջ 875 տնտեսվարողներ դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով

Շուրջ 875 տնտեսվարողներ դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով 04.05.2020

 Ապրիլի 30-ի դրությամբ Կոտայքի մարզում Գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով շուրջ 875 տնտեսվարողներ արդեն դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով:  Նրանք անցել են առցանց հավաստագրման փուլը: Հայտատու շահառուների 63-66 %-ը ներդրումներն առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ:  «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Գեղարվեստի դպրոցի 45 ամյակի կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Գեղարվեստի դպրոցի 45 ամյակի կապակցությամբ 30.04.2020

Աբովյանի Գեղարվեստի դպրոցի սիրելի՛ աշխատակիցներ և սաներ, Ամենաջերմ ցանկություններով շնորհավորում եմ դպրոցի հիմնադրման 45 ամյակի կապակցությամբ: Դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, Շնորհակալ եմ մեր պատանի սերնդի դաստիարակության գործում ձեր ցուցաբերած սրտացավության և ձեր սաներին մեր մշակույթին և արվեստին այսքան մոտ պահելու պատրաստակամության համար: Մեկ անգամ չէ, որ փաստել եմ քաղաքացիակենտրոն և գիտակից հասարակություն կերտելու ճանապարհին մշակույթի և արվեստի կարևորությունը: Իմացե՛ք, որ...

Մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր

Մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր 29.04.2020

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:  Այս տարի մասնավորապես ճանապարհաշինության ոլորտում մարզի տարբեր համայնքներում պետական ամենատարբեր ծրագրերով իրականացվելու են բազմաթիվ նախագծեր, ընթացքի մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07