Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետը հանդիպել է դպրոցների տնօրեններին, շրջայցեր կատարել ուսումնական հաստատություններում

24.12.2020

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշել է, որ դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ այցելությունները հաճախակի բնույթ են կրելու, առկա բոլոր խնդիրներին փորձելու են հնարավորինս արագ և օբյեկտիվ լուծումներ տալ:

 «Գիտեմ, որ դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ անցյալից եկող, ներկայում ձևավորված, պետք է փորձել դրանց լուծում տալ: Ես բաց եմ լինելու բոլոր տեսակի քննարկումների համար: Եթե կա խնդիր, միասին լուծելու ենք դա»,- շեշտել է Մեսրոպ Մեսրոպյանը:

 Վերջինս հատկապես կարևորել է մանկավարժի դերը երեխաների դաստիարակության մեջ և այս համատեքստում ընդգծել նաև դպրոցների ապաքաղաքականացված լինելը:

 «Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ և բացարձակապես զբաղվեն դպրոցական կրթությամբ, ծառայեն իրենց բուն նպատակին: Մարդն, իհարկե, ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն դպրոցի պատերից ներս որևէ տեղ չպետք է ունենան: 2020-ը ծանր փորձությունների և մարտահրավերների տարի էր, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, գնալու ենք առաջընթացի և զարգացման ճանապարհով, աշխատենք և գործենք՝ ի շահ մեր երկրի»,- շեշտել է մարզպետը:

 Դպրոցի տնօրենների հետ հանդիպումից հետո մարզպետը անակնկալ շրջայցեր է կատարել Հրազդան քաղաքային համայնքի «Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12», «Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11» հիմնական և թիվ 10 ավագ դպրոցներ:

 Մարզի ղեկավարը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին և կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դասապրոցեսի ընթացքին:
Մարզի ղեկավարը հորդորել է՝ խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել դասապրոցեսի անընդհատությունը:

 Ուսուցչական անձնակազմի հետ զրույցում մարզպետ Մեսրոպյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ բաց է ցանկացած հարցի քննարկման և առաջակությունների համար, որի արդյունքում դպրոցի աշխատանքն առավել արդյունավետ կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22