Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ 29.11.2017
Կոտայքի մարզում կազմակերպվել է պաշտպանական ոլորտին վերաբերող ուսումնական վարժանք, որին մասնակցել են ինչպես մարզային կառույցների, այնպես էլ հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ: Ուսումնավարժանքը մեկնարկել է Կոտայքի մարզպետարանում հրավիրված պայմանական հավաք-իրազեկմամբ: Մարզպետարանում կայացած ուսուցողական հավաքի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից վավերացված համապատասխան փաստաթղթերով տարբեր ծառայությունների համար սահմանված...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՓԱՌԱՏՈՆ 27.11.2017
Կոտայքի մարզպետարանի մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Նոր գեղի համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել ժողովրդական արհեստագործության պահպանմանն ու զարգացմանը նվիրված մարզային ցուցահանդես-փառատոն: Հայ ժողովրդական արհեստագործությունը մեր բազմադարյան հարուստ մշակույթի գանձարանում իր արժանի և իր ուրույն տեղն է գրավում: Այդ արվեստի առավել տարածված տեսակներից են արծաթագործությունը, գորգագործությունը,...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ 23.11.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկիին: Հանդիպման շրջանակներում Կ. Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող ընդհանրական տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզային տարբեր ոլորտների առանձնահատկություններին և զարգացման հեռանկարներին: Պ. Սվիտալսկին իր խոսքում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործունեության...

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ԾԱՂԿԱՁՈՐ ՕՓԵՆ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 22.11.2017
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 21.11.2017
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Աբովյան Համայնքի Ավագանու նիստ 22.11.2017թ. 16:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Վյաչեսլավ Գյուլումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 2. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 17.11.2017
Ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տոնական օրվա առիթով լավագույն բարեմաղթանքներ եմ հղում բոլոր ուսանողներին և ցանկանում բազում հաջողություններ: Ուսանողական տարիները յուրօրինակ ազդեցություն են ունենում մարդու կայացման գործընթացում և հաստատապես դառնում են մարդկային կենսագրության ամենաառանցքային հատվածներից մեկը: Այս նշանակալի օրվա շրջանակներում պետք է մաղթենք նաև,...