Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի 10.04.2020

 2020 թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ /հաճար/՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա: Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ...

Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ

Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ 10.04.2020

Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ և պարզապես անհատներ, շարունակում են բարի կամք դրսևորել և սոցիալական նախաձեռնություններով ու ծրագրերով աջակցել կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին:  Բարի կամքի հերթական դրսևորումը Կոտայքի մարզի բնակիչ, անհատ բարերար Վարազդատ Կարենի Գևորգյանի կողմից է:  Վերջինս Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ, որոնք ըստ առաջնահերթության և կարիքի, կտրամադրվեն մարզի բուժ.հաստատություններին:...

 Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել են 149 քաղաքացիներ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել են 149 քաղաքացիներ 10.04.2020

 Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 937 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 777 քաղաքացիներ, առողջացել են 149 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 11 է: Առո՛ղջ եղեք:  

Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին

Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին 09.04.2020

 Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին:  Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։  Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ...

Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահաններ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի կողմից

Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահաններ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի կողմից 09.04.2020

 «Արմաթ» տեխնոհամայնքն իր ներդրումն է անում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ 3D եռաչափ տպիչների միջոցով արտադրելով պաշտպանիչ դիմավահաններ բուժաշխատողների համար:  Այսօր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով:  Դիմավահանները ստացել են 3D եռաչափ...

Համայնքներում իրականացվող ախտահանման աշխատանքների և սոցիալական նախաձեռնությունների մասին

Համայնքներում իրականացվող ախտահանման աշխատանքների և սոցիալական նախաձեռնությունների մասին 09.04.2020

 Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ:  Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը:  Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես, Չարենցավան համայնքի «Վան»...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57