Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակների հին պատուհանները փոխարինվել են նոր ժամանակակից պատուհաններով

24.12.2020

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին՝ շուրջ 4.900.000 դրամ, փոխվել են դասասենյակների պատուհանները:

Տնտեսված միջոցներից ևս 1.700.000 դրամ ծախսվել է հաստատության արհեստանոցը կիսելու, վերանորոգելու և երկու նոր դասասենյակներ ունենալու համար, ինչն էլ կնպաստի դպրոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն և դասապրոցեսն աստիճանաբար միայն առաջին հերթով կազմակերպելուն:

Իսկ արդեն 2021-2022 թվականներին ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսվում է «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգել և կահավորել ճաշասրահն ու խոհանոցը (խոհանոցը կվերանորոգվի և կկահավորվի ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային կազմակերպության կողմից, իսկ ճաշասրահը դպրոցի միջոցներով՝ կազմակերպության կողմից տրամադրված շինանյութով):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22