Նորություններ
Լրահոս

Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց 28.07.2020
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի...

«Գառնի» պատմամշակութային արգելոց – թանգարանում նկարահանվում է «Ապրիլ« ֆիլմը 28.07.2020
Սոցիալական ցանցում տարածված տեսանյութի առնչությամբ, թե իբր «Գառնի» պատմամշակութային արգելոց - թանգարանում փարթի է անցկացվում, ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը պարզաբանում է, որ արգելոց - թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ« ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի, նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։...

Ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում Կոտայքի մարզի բնակավայրերում 28.07.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և...

Կամարիսում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ 27.07.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներոմ համայնքի 2-րդ և 8-րդ փողոցներում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ (շուրջ 1.5-2 կմ). աշխատանքների իրականացման արդյունքում կլուծվի ևս 130-140 տնտեսության խմելու ջրի խնդիրը: Ավելի քան 30 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրի 55 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը: Եվս 2 կմ տարածք...

Կոտայքի մարզպետը Արամուսում հետևել է մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին 27.07.2020
Այսօր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Արամուս համայնքում էր՝ ներկայացնելու համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Օգտվելով առիթից, մարզպետը շրջայց կատարեց Արամուսում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շին, հրապարակում՝ տեղում ծանոթանալու այս փուլում աշխատանքների ընթացքին: Պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի արդյունքում շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքը (համայնքի փոքրիկները...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է Հրազդան քաղաքի 61-ամյակի կապակցությամբ 27.07.2020
Սիրելի՛ հրազդանցիներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մեր մարզկենտրոնի՝ Հրազդան քաղաքի հիմնադրման 61-ամյակի կապակցությամբ: Մենք ամեն բան անում ենք, որ Հրազդանը նորօրյա զարգացումներին համաքայլ ընթանա: Հավաստիացնում եմ ձեզ, հարգելի՛ հրազդանցիներ, ջանք չի խնայվում, որ բարեկարգվեն հանրակրթական ու մշակութային հաստատությունները, մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա, կանաչապատվի, հիմնանորոգվեն փողոցները, բակերը, որպեսզի հրազդանցին իր քաղաքի փողոցներով քայլի հպարտության զգացումը...