Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է

Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է 15.04.2020

Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք՝ պարզեք այցելելով http://online.ssa.am/ կայք։ Սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011֊300֊114 հեռախոսահամարին։ 

Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով

Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով 14.04.2020

Ապրիլի 4-ից ուժի մեջ է մտել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման անցկացման ու արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին: Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի ոչ թե համայնքապետի կողմից իր նախընտրելի թեկնածուին ավագանուն ներկայացնելու միջոցով, այլ մրցութային կարգով:  

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, առողջացել են 265 քաղաքացիներ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, առողջացել են 265 քաղաքացիներ 14.04.2020

 Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 1067 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 786 քաղաքացիներ, առողջացել են 265 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 16 է:   Առո՛ղջ եղեք:  

Կոտայքի թեմի նախաձեռնությամբ շուրջ 150 ընտանիքների տրամադրվել է անհրաժեշտ պարենամթերք

Կոտայքի թեմի նախաձեռնությամբ շուրջ 150 ընտանիքների տրամադրվել է անհրաժեշտ պարենամթերք 14.04.2020

 Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:  Շնորհակա՛լ ենք նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս դժվարին օրերին խոցելի խմբում գտնվող մեր քաղաքացիներին աջակցելու համար:  Առո՛ղջ եղեք:  

Պետական օժանդակության 12-րդ ծրագիր

Պետական օժանդակության 12-րդ ծրագիր 14.04.2020

  Պետական օժանդակության 12-րդ ծրագրով 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի 10.001-30.000 դրամի բնական գազ և 5.001-10.000 դրամի էլեկտրաէներգիա օգտագործած բաժանորդներին:  Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280.000 բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է   • բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ • էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։  Որոշված ընդհանուր...

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը 14.04.2020

  Ծրագրով աջակցություն են ստանում տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերը, մարտի 13-ից 30-ը գրանցված աշխատողները և մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները։  Եթե այս ծրագիրը վերաբերում է ձեզ, ապա անցեք հղումով https://dimum.ssa.am/ և լրացրեք դիմումը:  Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-300-114 թեժ գծի հեռախոսահամարին։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57