Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը

25.12.2020

 Ավարտվել են Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջը կառուցվել էր խորհրդային տարիներին, որից հետո երբևէ չէր վերանորոգվել, գտնվում էր վթարային վիճակում։

 Տրանսպարտային կարևորագույն նշանակություն ունեցող հանգույցը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեով։

 Ծրագրի արժեքը 348.092.652 դրամ է։

 Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։

 Կամրջի նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22