Նորություններ
Լրահոս

ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է Կոտայքի մարզի 4 սուբվենցիոն ծրագիր 16.10.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում կայացած որոշմամբ շուրջ 2 մլրդ. 71 մլն. դրամ է հատկացվել մարզերի 15 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Կոտայքի մարզում համաֆինանսավորվող 4 ծրագրերն են՝ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքային բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում։ Աշխատանքների 65 %-ը կատարված է: Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար: Աբովյան...

«Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլի խաղերն ընթացքի մեջ են 13.10.2026
Կոտայքի մարզում ավարտվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման համայնքային փուլերը: Մրցումներն անցկացվել են հրաձգություն, շախմատ, բազկամարտ, ֆուտզալ, հնգամարտ մարզաձևերում: Թեժ և համառ խաղերի արդյունքում մարզի 4 տարածաշրջաններից լավագույն արդյունքներ գրանցած դպրոցների թիմերն այժմ պայքարում եմ մարզային փուլում: Մարզային խաղերը...

ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ 12.10.2026
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի հերթական նիստ՝ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգի առաջին հարցով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական հաստատություններում իրականացվող աշխատանքների ծավալը՝ անդրադառնալով նաև այդ գործընթացում համայնքների...
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանն ընդունել է Ֆրանսիայի Ռուասի Պեի դը Ֆրանս համայնքային միավորման պատվիրակությանը՝ նախագահ Պասկալ Դոլլի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, ֆրանսիական պատվիրակության անդամներ՝ Ֆրանսիայի Էկուան քաղաքի քաղաքապետ, Ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու և խորհրդական Կատրին Դելբրան, Առնուվիլ քաղաքի քաղաքապետի...
Կոտայքի մարզում ավարտվել է 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Թիմային աշխատանքի, ուժեղ կամքի և համարձակ պայքարի արդյունքում Կոտայքի մարզը եզրափակիչ փուլում ներկայացնելու իրավունք է ստացել Զառի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը: Հաջողություն ենք մաղթում Զառի միջնակարգ դպրոցին և լիահույս ենք, որ հանրապետական փուլում մարզը կգրանցի լավագույն արդյունք:
Մարզպետի տեղակալ Հայկ Մակրտչյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 08.10.2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։ Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։


