Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Կոտայքի մարզպետը հյուրընկալել է Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

21.11.2026

 Նոյեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացվում է Մեդիագրագիտության շաբաթ, որի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները ցանկություն են հայտնել այցելել Կոտայքի մարզպետի աշխատակազմ և հանդիպել մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։
Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Թավաքալյանը, ուսուցիչներ։

 Ողջունելով աշակերտների նախաձեռնողականությունը և շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ միշտ պատրաստակամ է աշակերտների հետ զրուցելու ոչ միայն մեդիագրագիտության, այլև նրանց հետաքրքրող տարբեր թեմաների շուրջ։

 Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում աշակերտները մարզպետին ուղղել են մեդիագրագիտությանը վերաբերող հարցեր։

 Քննարկվել են կեղծ և հավաստի տեղեկատվությունը տարբերակելու եղանակները, ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները, ինչպես նաև մեդիագրագետ հասարակություն ձևավորելու կարևորությունը։

 Լիլիթ Ստեփանյանն ընդգծել է, որ մեդիագրագիտության հիմքերը պետք է ձևավորվեն դեռևս դպրոցական տարիքից։ Կարևոր է, որ երեխաները սովորեն քննադատաբար գնահատել ստացվող տեղեկատվությունը, տարբերակել փաստը կեղծիքից և պատասխանատու կերպով օգտվել տեղեկատվական հարթակներից։

Աշակերտների հետաքրքրությունը չի սահմանափակվել միայն մեդիագրագիտությամբ։

Նրանք հարցեր են ուղղել նաև կին մարզպետի պաշտոնին, նրա լիազորություններին, աշխատանքային պարտականություններին, պաշտոնավարման առանձնահատկությունների թեմաներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-27 16:49:21