Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների հետ

23.11.2026

 Գառնի խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Լիլիթ Ստեփանյանը հանդիպում է ունեցել նաև Ողջաբերդի սողանքային գոտու մի խումբ բնակիչների հետ, որոնք սպասում են բնակարանի գնման վկայագրերի տրամադրման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշմանը։

 Բնակիչները մարզպետին են ներկայացրել իրենց խնդիրները՝ ընդգծելով սողանքային գոտում բնակվելու հետ կապված ռիսկերը։

  Մարզպետը վստահեցրել է, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և անձամբ իր ուշադրության կենտրոնում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետներում առաջ մղել խնդրի լուծմանն ուղղված աշխատանքները՝ համապատասխան ընթացակարգերով Կառավարության որոշման ընդունմանը և բնակիչների բնակարանային խնդրի կարգավորմանն աջակցելու նպատակով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-27 16:49:21