Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին

24.11.2026

 Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

 Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանին՝ Կոտայքի մարզ այցի և մարզն ուշադրության կենտրոնում պահելու համար:

 Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառուցողական երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի առավել հասցեական արձագանքել առկա խնդիրներին:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու ընդլայնման հնարավորությունները։

 Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի և աղբահանության կազմակերպմանը, թափառող շների, ջրամատակարարմանհետ կապված խնդիրներին և մարզի բնակիչներին հուզող այլ հարցերի։

 Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ ընդգծելով, որ մարզային կառավարման առաջնահերթություններից է բնակիչների բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելը, դրանց լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը և յուրաքանչյուրի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

 Անահիտ Մանասյանն իր հերթին կարևորել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-27 16:49:21