Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
23.11.2026
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Նախ քննարկվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականները, որից հետո մարզպետը ոլորտային պատասխանատուներից հետաքրքրվել է մարզում իրականացվող աշխատանքների ընթացքով ն առկա իրավիճակով:
Մասնավորապես, քննարկվել են դպրոցաշինության, ճանապարհաշինության, արտաքին լուսավորության և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Լիլիթ Ստեփանյանը լսել է պատասխանատուների ներկայացրած զեկույցները՝ բարձրացված հարցերի վերաբերյալ տալով համապատասխան ցուցումներ և նոր հանձնարարականներ:


