Նորություններ
Լրահոս
Դպրոցականների լողի մրցաշարում երկրորդ տեղը գրավել են Կոտայքի հավաքական թիմերը
22.11.2026
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որի եզրափակիչ փուլին ավելի քան 150 դպրոցական է մասնակցել ՀՀ մարզերից և Երևանից։
Մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին։


