Նորություններ
Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 30.09.2013
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման ընթացքը և մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրներն ու...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ 30.09.2013
Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրվել են հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։ Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Կոտայքի մարզի տաղավարը: Մարզի երիտասարդները ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանի գլխավորությամբ ներկայացրել են մարզի մշակութային արժեքները և պատասխանել մի շարք հարցերի,...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա.Օհանյանը: Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական...

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՖԻՆԱՆՍՆԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 26.09.2013
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի վարչական շենքում բացվեց <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. Ֆինանսներ բոլորի համար>> ցուցահանդեսը, որը հնարավորություն է ընձեռում Կոտայքի մարզի դպրոցականներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին մասնակցել ու ծանոթանալ ազգային դրամի շրջանառության պատմությանը և Կենտրոնական Բանկի գործունեությանը: Միջոցառման օրերի ընթացքում կլինեն տարբեր ուսուցողական և ճանաչողական դասընթացներ աշակերտների և մասնակցել ցանկացողների համար: Միջոցառման...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2013
Հարգելի' հայրենակիցներ Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ Սեպտեմբերի 21-ի կարևորագույն, բացառիկ ու նշանակալի խորհուրդը կրկին համակել է բոլորիս և ստեղծել միայն իրեն բնորոշ տոնական մի տրամադրություն, որն ամեն տարի այս նույն ժամանակահատվածում դառնում է հայ մարդու ինքնատիպ ուղեկիցը: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով և անսահման ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում, որ 22 տարի առաջ այլևս իրականություն դարձած մեր դարավոր բաղձանքն իր մշտարթուն ու հաղթական...

«Art EXPO» ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 20.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 20-ին «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացել է ԱՊՀ երկրների «Art EXPO» I միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Ցուցահանդեսի ընթացքում Գյումրու կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվել են «Art EXPO ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Art EXPO Մարզեր» և «Art EXPO ամենամյա միջոցառումներ» հարթակները: ԱՊՀ երկրների «Art...


