Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2013

Հարգելի' հայրենակիցներ
Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ


Սեպտեմբերի 21-ի կարևորագույն, բացառիկ ու նշանակալի խորհուրդը կրկին համակել է բոլորիս և ստեղծել միայն իրեն բնորոշ տոնական մի տրամադրություն, որն ամեն տարի այս նույն ժամանակահատվածում դառնում է հայ մարդու ինքնատիպ ուղեկիցը:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով և անսահման ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում, որ 22 տարի առաջ այլևս իրականություն դարձած մեր դարավոր բաղձանքն իր մշտարթուն ու հաղթական երթը շարունակի բոլոր ժամանակներում:
Անկախությունը մեծագույն ձեռքբերում է՝ մեր ժողովրդի մաքառումների արդյունք, որի պահպանումը բոլորիս ամենասուրբ ու նվիրական պարտականությունն է:
Հայ ժողովրդի նորօրյա պատմության ոսկետառ էջերում իր հաստատուն ներկայությունն ունեցող այս առանցքային տոնի առիթով հնչող համատարած շնորհավորանքներին զուգահեռ պետք է վստահաբար բարձրաձայնենք, որ անկախության բերկրանքն ու ոգևորությունը մշտապես թևածում է հերոսական հայ ժողովրդի հոգում` դառնալով մերօրյա հաղթանակների լավագույն նախապայմանը:
Այս խորհախորհուրդ օրվա շրջանակներում պետք է փառաբանենք նաև անկախության ճանապարհը կերտող մեր քաջարի տղաներին ու միասնաբար փաստենք հայրենի պետականության հանդեպ մեր ունեցած անվերապահ նվիրումը:

Հարգանքներով
                                             Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36