Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

30.09.2013

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրվել են հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Կոտայքի մարզի տաղավարը: Մարզի երիտասարդները ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանի գլխավորությամբ ներկայացրել են մարզի մշակութային արժեքները և պատասխանել մի շարք հարցերի, մասնավորապես, Կ.Մարգարյանը հարցազրույցի շրջանակներում նշել է, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է։ Դեռևս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիր, որտեղ առանցքային տեղ է հատկացված զբոսաշրջությանը՝ սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչև մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32