Նորություններ
Լրահոս

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 17.06.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացել է համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Կ. Շահգալդյանի եւ քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ներկայացվել է նաև քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքը: Այն...

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ 07.06.2013
ՀՀ ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում տեղի է ունեցել Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ մարզային մրցույթ-փառատոնը: Փառատոնի շրջանակներում լավագույն աշխատանքների հեղինակները, ինչպես նաև երաժիշտ կատարողները պարգևատրվել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից սահմանված դիպլոմներով և հուշանվերներով, իսկ մրցանակները հանձնել է Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2013
Հարգելի՛ զորակոչիկներ Շնորհավորում եմ բոլորիդ զորակոչի առիթով և մաղթում, որ գալիք երկու տարիների ընթացքում ամրապնդվի հայրենիքի նկատմամբ ունեցած Ձեր սերն ու նվիրվածությունը: Հայրենիքը մեր տունն է, մեր ընտանիքը, մեր երեխաները, ուստի համոզված եմ, որ յուրաքանչյուրդ քաջ գիտակցում եք այս արժեհամակարգի առջև մատուցվող ծառայության կարևորությունը: Օրեր առաջ մենք ազգովի տոնեցինք եռատոնը՝ հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2013
Սիրելի՛ երեխաներ Շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ և մաղթում, որ Ձեր անմեղ հայացքներում մշտապես արտացոլվեն մանկական բերկրանքով լեցուն խինդն ու երջանիկ ապրումները: Այս յուրահատուկ օրվա կապակցությամբ հնչող շնորհավորանքներին զուգահեռ պետք է հավելեմ նաև, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց անհոգ մանկության ապահովումը մշտապես գտնվել և գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո: Ցանկանում եմ, որ տարվա բոլոր եղանակներին յուրաքանչյուր հայ...

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 30.05.2013
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է 2013 թ. գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման, 1997թ. ծնված պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման, ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների...

ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆ ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 29.05.2013
ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող դպրոցականների ասմունքի մրցույթ փառատոնի Կոտայքի մարզի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Գեղարդի վանական համալիրում: Մրցույթ փառատոնին ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորներ և այլ պետական պաշտոնյաներ: Մրցույթ փառատոնի հաղթողներին պարգևատրելուց հետո տեղի է ունեցել համերգային ծրագիր մարզի մշակութային խմբերի,...


