Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

30.09.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման ընթացքը և մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրներն ու առաջիկա անելիքները:
Մարզի խորհրդի նիստւմ ՀՀ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Փ/Ծ
փ/գ-տ Գ.Գրիգորյանը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության պլանների լրամշակումն ու առկա խնդիրները:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը զեկուցել է համայնքների բյուջեների` սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին, իսկ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման խնդիրների և հետագա անելիքների մասին:
Օրակարգի վերջում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Վ.Թովմասյանն իր ելույթի շրջանակներում ներկայացրել է համայնքների ավագանիների և համայնքների ղեկավարների նորմատիվ և անհատական որոշումների օրինականության, որոշումներում արձանագրված խախտումների ու մարզպետարանից ուղարկված գրություններին ընթացք տալու մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28