Նորություններ
Լրահոս

«Art EXPO» ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 20.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 20-ին «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացել է ԱՊՀ երկրների «Art EXPO» I միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Ցուցահանդեսի ընթացքում Գյումրու կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվել են «Art EXPO ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Art EXPO Մարզեր» և «Art EXPO ամենամյա միջոցառումներ» հարթակները: ԱՊՀ երկրների «Art...

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ 05.09.2013
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի նորակառույց ամբուլատորիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը: Լեռնանիստի շուրջ 3000 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցված էր 1987 թ-ին: Երկհարկանի շենքը շահագործումից ի վեր չէր վերանորոգվել և չուներ կոմունալ հարմարություններ՝ ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում:...

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ 05.09.2013
Մարզպետարանում տեղի է ունեցել <<Կոտայք-2013>> պարարվեստի մարզային 5-րդ մրցույթ-փառատոնի կազմակերպական հանձնախմբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Խորհրդակցությանը մասնացել են հիշյալ հանձնախմբի անդամները, մարզի պարային համույթների և մշակութային հաստատությունների ղեկավարներ: Խորհրդակցության շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա....

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 02.09.2013
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կազմակերպվում է տոնական հանդիսություն: Այս տարի ավանդական տոնը համընկել է Գիտելիքի և դպրության օրվա հետ ու կազմակերպվել համայնքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում: Տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի պաշտոնատար անձնաց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Եկեղեցում կազմակերպված մոմավառության արարողությունից հետո մարզային պատվիրակությունը...
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 01.09.2013
Մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումների ընթացքում իրենց պարային ու երաժշտական կատարումներով հանդես են եկել կրթօջախների շնորհալի սաները, ինչպես նաև մարզի լավագույն խմբերն ու անհատ կատարողները: Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող համադպրոցական ձեռնարկներին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և համայնքների...
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մաղթում, որ նոր ուսումնական տարին մեկնարկի դրական միտումներով ու ընթանա առողջ մտքի, հաջողությունների և ձեռքբերումների գերակայություններով: Այսօր կարևորագույն ու նշանակալի տոն է բոլորի համար, հատկապես այն փոքրիկների, ովքեր առաջին անգամ կնստեն դպրոցական նստարաններին: Տոն է այն բոլոր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների հոգում, ովքեր մեծագույն սպասումով են դիմավորում նոր ուսումնականը` նոր ծրագրերի...


