Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Art EXPO» ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացել է ԱՊՀ երկրների «Art EXPO» I միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը:
Ցուցահանդեսի ընթացքում Գյումրու կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվել են «Art EXPO ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Art EXPO Մարզեր» և «Art EXPO ամենամյա միջոցառումներ» հարթակները:
ԱՊՀ երկրների «Art EXPO» I միջազգային ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացել է նաև Կոտայքի մարզը:
Ի թիվս բոլոր մարզային տաղավարների, Կոտայքի մարզի մշակութային տաղավար է այցելել նաև ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը:
Կոտայքի մարզի տաղավարում ներկայացվել են Չարենցավան քաղաքի տիկնիկային և մնջախաղի թատրոնի ու Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաների կատարումները և անհատական աշխատանքները, Գառնի համայնքի բնակիչ, գեղանկարիչ Ռ. Բաբայանի գեղանկարները, Արգել համայնքի բնակիչ Պ. Պարույրյանի քանդակներն ու Զովունի համայնքի բնակիչ Ա. Հայրապետյանի դարբնագործական աշխատանքները:
Աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57