Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 27.08.2011
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային կրթական համաժողովը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջներդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով մեկնարկած համաժողովին մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի բաժնի պետ Ա. Պողոսյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու հանրակրթական դպրոցների տնօրենները: Կոտայքի մարզպետն իր խոսքում ներկայացրել է պետական կրթական քաղաքականության հիմնական...
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ 24.08.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքի N4 և N6, ինչպես նաև Մարմարիկ համայնքի հիմնական դպրոցներ: Կոտայքի մարզպետը հիշյալ կրթական հաստատություններում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի ավարտական փուլերին: Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրակրթական դպրոցների տնօրենները ներկայացրել են հիմնանորոգման աշխատանքների ավարտին և նոր ուսումնական...
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ 23.08.2011
<<Բազե 2011>> համահայկական հավաքին մասնակցող երիտասարդների հետ հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Երիտասարդների հետ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը կարևորել է երիտասարդության համախմբվածության գաղափարը: ԱԺ նախագահը հետեւել է նաև վոլեյբոլի միջճակատային մրցույթի ընթացքին, որին հաջորդեց պարանի ձգման մրցույթը: Ազգային ժողովի նախագահը հանդիպում է ունեցել նաև <<Բազե...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ 22.08.2011
«Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներն օգոստոսի 21-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հիշյալ հանդիպմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: ՀՀ Պաշտպանության նախարարի դիտարկմամբ նման միջոցառումներն առաջին հերթին բարձրացնում են հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը: Նա վստահություն է հայտնել, որ մեր երիտասարդությունն իր մտավոր կարողություններով, գիտելիքներով, ֆիզիկական որակներով ու բարոյական...
<<ԲԱԶԵ 2011>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 20.08.2011
Օգոստոսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկել է <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքին այս տարի մասնակցելու են Հայաստանից, Արցախից, Ջավախքից և...
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 14.08.2011
Կոտայքի մարզի համայնքներում կազմակերպվել են Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք, նախ մասնակցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, ապա ներկա գտնվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցված ոռոգման համակարգի բացման...