Նորություններ
Լրահոս

<<ԲԱԶԵ ԿՈՏԱՅՔ- 2015>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ/տեսանյութ/ 05.07.2015
Կոտայքի մարզի Հանքավան համայնքում տեղի է ունեցել <<Բազե Կոտայք-2015>> մարզային երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որի մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Մարզային երիտասարդական հավաքի փակման հանդիսությանը մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք, Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մտավորականներ, հյուրեր մարզի տարբեր վայրերից: Հավելենք, որ մարզի երիտասարդները երեք օր շարունակ միմյանց հետ մրցել են բազե-երգի,...

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ/տեսանյութ/ 04.07.2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Կոտայքի մարզում դիմավորելու և դեպի մայրաքաղաք Երևան ճանապարհելու նպատակով Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Եկեղեցու բակում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը, որը վառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց վանքում, Հայոց հնամենի բերդաքաղաքից մեկնել է դեպի Քարվաճառ, ապա անցնելով Հայաստանի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 03.07.2015
Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ Ջերմորեն շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ և փաստում, որ տոնական այս օրն իրավամբ համարվում է մերօրյա պատմության նշանակալի և արժեքավոր իրադարձություններից մեկը: Շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Սահմանադրության առանցքային դերն ու կարևորությունը հայրենի պետականության կայացման բոլոր գործընթացներում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առավել կատարելագործմանը միտված...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.07.2015
ՀՀ Կոտայքի մարզում հւնիս ամսվա ընթացքում գրանցվել է 209 ծնունդ, որից 20-ը Չարենցավանի, 22-ը Նաիրիի, 82-ը Աբովյանի և 85-ը Հրազդանի ծննդատներում:
Կոտայքի մարզի Հանքավանում համայնքում տեղի է ունեցել <<Բազե–Կոտայք 2015>> մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և երիտասարդներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Հավաքին մասնակցելու են մարզի 27 քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներ: Հավաքի բացման արարողությունն ուղեկցվել է համայնքներից ներկայացված երիտասարդական ջոկատների ուժերով կազմակերպված տոնական...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.07.2015
Հարգարժա՛ն զորակոչիկներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ 2015 թվականի ամառային զորակոչի կապակցությամբ: Բարեմաղթում եմ, որ բանակային տարիները դառնան Ձեր կենսագրության ամենաբացառիկ ու ինքնատիպ էջերը, նշանավորվեն բացառապես հաջողություններով և ուղեկցվեն հաստատուն խաղաղությամբ: Լիահույս եմ, որ կանեք առավելագույն հնարավորը հայ զինվորի վեհ կոչմանը հավատարիմ մնալու համար: Թո՛ղ որ, բոլոր ժամանակներում ամուր և անսասան մնան մեր հայրենիքի սահմանները` նպաստելով...


