Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԲԱԶԵ ԿՈՏԱՅՔ- 2015>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ/տեսանյութ/

05.07.2015



Կոտայքի մարզի Հանքավան համայնքում տեղի է ունեցել <<Բազե Կոտայք-2015>> մարզային երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որի մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մարզային երիտասարդական հավաքի փակման հանդիսությանը մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք, Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մտավորականներ, հյուրեր մարզի տարբեր վայրերից:
Հավելենք, որ մարզի երիտասարդները երեք օր շարունակ միմյանց հետ մրցել են բազե-երգի, բազե-պարի, նորաձևության, նկարչության մրցույթներում, մասնակցել սպորտային ինքնատիպ մրցաշարարերի շախմատի, ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի և պարանի ձգման մարզաձևերում, ունեցել երիտասարդների մտավոր ունակությունների դրսևորման կարևորագույն հնարավորություն՝ բրեյն ռինգ ինտելեկտուալ խաղի տեսքով:
<<Բազե Կոտայք 2015>> մարզային երիտասարդական հավաքի ամփոփիչ գալա-համերգ-մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից պարգևատրվել են տարբեր մարզական և մշակութային մրցույթներում հաղթող ճանաչված երիտասարդներն ու իրենց ակտիվ մասնակցությունն ունեցած համայնքները:
<<Բազե Կոտայք 2015>> մարզային երիտասարդական հավաքի ընթացքում ձևավորվել է 2015 թվականի օգոստոս ամսին Ծաղկաձորում կայանալիք <<Բազե 2015>> համահայկական երիտասարդական հավաքի <Կոտայք>> ջոկատի կազմը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36