Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԲԱԶԵ-ԿՈՏԱՅՔ 2015>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ/տեսանյութ/

02.07.2015



Կոտայքի մարզի Հանքավանում համայնքում տեղի է ունեցել <<Բազե–Կոտայք 2015>> մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և երիտասարդներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Հավաքին մասնակցելու են մարզի 27 քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներ:
Հավաքի բացման արարողությունն ուղեկցվել է համայնքներից ներկայացված երիտասարդական ջոկատների ուժերով կազմակերպված տոնական հանդիսությամբ և գերղարվեստական կատարումներով:
Այնուհետև երիտասարդները մասնակցել են հավաքի օրակարգով նախատեսված մշակութային ու մարզական միջոցառումներին:
<<Բազե Կոտայք>> մարզային երիտասարդական հավաքի նպատակն է մերձեցնել մարզի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդների, ովքեր միասին երեք օր շարունակ անցկացնելու են մարզական, մշակութային և այլ մրցույթներով լի, ինչպես նաև` հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով հարուստ օրեր <<Բազե>> հավաքում:
Հավելենք, որ <<Բազե Կոտայք 2015>> մարզային երիտասարդական հավաքի ընթացքում ձևավորվելու է 2015 թվականի օգոստոս ամսին Ծաղկաձորում կայանալիք <<Բազե 2015>> համահայկական երիտասարդական հավաքի <Կոտայք>> ջոկատի կազմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36