Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ

23.10.2015

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Զառ համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարի աշխատակազմին և համայնքում գործող կազմակերպությունների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի նորընտիր ղեկավար Լևոն Խաչատրյանին:
Զառի գյուղապետարանում կայացած աշխատանքային այս հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանի կողմից ներկայացվել է N 27 ընտրատարածքային ընտրական հանձաժողովի որոշումը Զառ համայնքում 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Կոտայքի մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել Զառ համայնքի նախկին ղեկավար Մ. Բաբախանյանին ՝ պաշտոնավարման ժամանակահատվածում համայնքային գործընթացներն արդյունավետորեն կազմակերպելու համար:
Այնուհետև Կ. Գուլոյանը շնորհավորել է Լ. Խաչատրյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ համայնքի բնակիչների կողմից տրված վստահությունը և համայնքի նորընտիր ղեկավարի կազմակերպական ունակությունները պետք է նպաստեն Զառի շարունակական զարգացմանն ու համայնքում առկա հիմնախնդիրների համակողմանի լուծմանը:
Համայնքի նախկին ղեկավար Մ. Բաբախանյանը ևս շնորհավորել է նորընտիր համայնքապետին և մաղթել աշխատանքային հաջողություններ, իսկ Լ. Խաչատրյանն իր խոսքում անդրադարձ է կատարել համայնքի զարգացման ուղղությամբ մշակված հեռանկարային ծրագրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22