Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/

20.10.2015



Մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է հերթական աշխատանքային այցելությունը:

Աբովյանի N 2 հիմնական դպրոցում մարզի ղեկավարին ներկայացվել են ընթացող վերանորոգման աշխատանքների հիմնական ուղղությունները;

Կոտայքի մարզպետը կարևորել է կրթօջախում որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու հանգամանքը և ընդգծել, որ պետք է արվի առավելագույնը հաստատության սովորողների համար պատշաճ կրթական միջավայր ապահովելու ուղղությամբ:

Կ. Գուլոյանը շրջել է դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքում, ծանոթացել աշխատանքների կազմակերպման մոտեցումներին և գործընթացի արդյունավետության նկատառումներից բխող մի շարք հանձնարարականներ տվել շինարարական կազմակերպության պատասխանատուներին:

Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն: Պոլիկլինիկայի մասնաշենքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին հետևելուն զուգահեռ՝ Կ. Գուլոյանը կենտրոնի ղեկավարության հետ համատեղ քննարկել է հիմնանորոգման գործընթացի ավարտից հետո հաստատության առողջության առաջնային պահպանման օղակի գործունեության բարելավմանը միտված մի շարք հարցեր:

Կոտայքի մարզպետն ընդգծել է նորոգված մասնաշենքում նոր որակի առողջապահական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը և հանձնարարել այդ ուղղությամբ մշակել համապատասխան ծրագրեր՝ այդ ամենը համադրելով շինարարության արդյունքում նախատեսվող հարմարավետ պայմաններին ու հնարավորություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18