Նորություններ
Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 25.01.2016
Մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը ներկայացրել է 2015 թվականին մարզի առողջապահության համակարգում...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 22.01.2016
Մարզի Արզական համայնքի Հովհաննիսյանների ընտանիքում կազմակերպվել է հոբելյանական միջոցառում: Հովհաննիսյանները տոնել են իրենց մայրիկի՝ տիկին Արշալույս Հովհաննիսյանի ծննդյան 100-րդ տարեդարձը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից Արշալույս Հովհաննիսյանին շնորհավորելու նպատակով Արզական համայնք է այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և փոխանցել մարզի ղեկավարի շնորհավորական ուղերձն ու ֆինանսական աջակցությունը: ...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20.01.2016
ՀՀ Կոտայքի մարզում դեկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 202 ծնունդ, որից 17-ը Չարենցավանի, 11-ը Նաիրիի, 90-ը Աբովյանի և 84-ը Հրազդանի ծննդատներում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.01.2016
Հարգելի՛ զորակոչիկներ Շնորհավորում եմ Ձեզ զորակոչի առիթով ու մաղթում, որ զինվորական ծառայությունն ընթանա միմիայն հաջողություններով և մեր հայրենիքի սահմաններին թևածի հաստատուն խաղաղությունը: Բանակի կայացումն ու շարունակական զարգացումը համարվում է Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը, որը պետք է պահել, պահպանել և կատարելագործել յուրաքանչյուրիդ ոգով ու նվիրվածությամբ: Այսօր Դուք պետք է...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ 06.01.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առիթով Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում տեղի ունեցած Սուրբ Պատարագին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան և Հայտնության խորհուրդն ունեցող Սուրբ Պատարագը մատուցվել է ձեռամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի: Ս. Պատարագի ավարտին կատարվել է...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.12.2015
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և ցանկանում, որ 2016 թվականը հայ ժողովրդի համար դառնա նշանակալի ձեռքբերումների տարի: Անցնող տարին մենք ամփոփում ենք մարզային տարբեր ոլորտներում և ենթակառուցվածքներում գրանցված դրական ցուցանիշներով, իսկ գալիք տարվա համար ունենք հստակ ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն բոլորիս համատեղ ջանքների շնորհիվ: ...


