Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06.05.2016

       Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
    Մայիսի 9-ը մշտապես զարդարել է հայկական տոնացույցն ու ազդարարել մեր ժողովրդի ազատատենչ ոգու և անսահման հայրենասիրության ուրույն բնորոշումները:
    Մեր հայրենիքի համար առավել պատասխանատու այս օրերին, պետք է բոլորս միասնաբար, ազգովի վերահաստատենք միաբանված լինելու և կրկին միաբանվելու՝ մեր կամքն ու պատրաստակամությունը, որպեսզի կարողանանք այդ հավաքական ոգով կերտել մեր նորօրյա հաղթանակների շարքը:
    Սկսած հայ ժողովրդի հերոսական պատմության ակունքներից, մինչև Սարդարապատ, Հայրենական Մեծ պատերազմ ու Շուշիի ազատագրում՝ հաղթական մայիսն իր առանցքային կարևորությամբ ամբողջացրել է այդ նույն պատմության նշանակալի էջերն ու լավագույն նախադրայլներ պատրաստել ապագա հերոսությունների համար:
    Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ևս պետք է փառաբանենք մեր բոլոր հերոսներին, հայրենիքի սահմաններն անսասան պահող մեր զինվորներին ու ընգծված խոնարհումով բարձրաձայնենք նրանց բոլոր սխրագործությունների մասին:
    Ցանկանում եմ, որ այս առանցքային օրվա նշանակալի խորհուրդը նորովի հաղթանակներ և հաստատուն խաղաղություն պարգևի մեր հայրենիքին:

Հարգանքով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ                                                                   Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36