Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

09.05.2016

        Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում, ինչպես նաև կրթական ու մշակութային մի շարք հաստատություններում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ կազմակերպվել են տարբեր նախաձեռնություններ:
    Մայիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզի պաշտոնատար անձանց և Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանի ուղեկցությամբ, նախ այցելել է Աբովյան քաղաքի <<Անմար կրակ>> հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և այս տարվա ապրիլյան պատերազմի մասնակից հերոս հայորդիների հիշատակին:
    Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ մարզկենտրոնում ևս հարգանքի տուրք է մատուցել հայ ժողովրդի պատմության տարբեր փուլերում հերոսացած նվիրյալների հիշատակին ու մասնակցել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով քաղաքի դպրոցականների ուժերով կազմակերպված <<Հայրենասիրության դաս>> խորագրով արարողությանը:
    Հարկ է նշել նաև, որ մայիսյան հաղթական տոների շրջանակներում մարզում կազմակերպված միջոցառումներին մաս են կազմել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի և ընթացիկ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների մեծարման ձեռնարկները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32