Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

05.05.2016

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողությանը:
    Դպրոցականների շախմատի 10-րդ՝ հոբելյանական օլիմպիադայի առիթով կազմակերված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Կրթության և գիտության նախարար նախարար Լ. Մկրտչյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Ս. Լպուտյանը, Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ և հյուրեր հանրապետության տարբեր մարզերից:
    Դպրոցականների շախմատի օլիմպիադային եզրափակիչ՝ IV փուլում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի, բոլոր մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր վարչական շրջանների ու Ջավախքի դպրոցների սաներ, ովքեր լավագույն հաջողություններ են ունեցել օլիմպիադայի I-III փուլերում:
    Ծաղկաձորում կայացած շախմատային հանդիսության պաշտոնական ելույթներին և օլիմպիադայի տարեգրության մասին պատմող տեսաֆիլմին հաջորդել է Կոտայքի մարզի լավագույն կատարողների գեղարվեստական ողջույնը:
    Այնուհետև կայացել է վիճակահանություն, որի արդյունքում մայիսի 6-ից կմեկնարկեն դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ խաղերը և կամփոփվեն մայիսի 8-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55