Նորություններ
Լրահոս

Կայացավ Կոտայքի մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը 27.08.2018
Մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում: Խորհրդի կազմում 2000 և ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքից ներառված են 2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ հասարակական, մյուսը պետական ոլորտներից (համայնքապետարաններ): Համայնքներում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդները տեղեկացված են համայնքային խնդիրներից, ՏԻՄ աշխատանքների թերացումներից և առկա խնդիրներից, իսկ այն, որ այս երիտասարդների կողքին...
Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 27.08.2018
Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երաշխավորում է մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել...

Կոտայքի մարզպետ. Մեր բոլորի աշխատանքը պիտի միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն 24.08.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային օրը սկսել է Կոտայքի մարզի բոլոր համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցությամբ: Հանդիպման նպատակն էր ուղղակի շփումը, որի ընթացքում մարզպետը հայտնել է իր մտահոգությունը՝ կապված 2 հիմնական խնդիրների հետ. «1-ը համատիրությունների՝ սեփական գործառույթների ոչ պատշաճ իրականացումն է: Համատիրությունները պետք է գործունեության բովանդակային փոփոխություններ կատարեն, այլապես կարող ենք կանգնել փաստի...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ միասին հանդիպեցին Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների ու մի շարք համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ առկա խնդիրների քննարկումն էր և բարձրացված հարցերին պատասխանելը: Ինչպես տնօրենների հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս քննարկմանը, մարզպետը ևս մեկ անգամ շեշտեց, որ դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, և որևէ կուսակցության համար դպրոցի տարածքում աշխատանքներ...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Կաթնաղբյուր համայնքից 23.08.2018
Ս/թ-ի օգոստոսի 28-ին՝ ժամը 14.30-ին, Կաթնաղբյուր համայնքում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը. 1.Համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 13-ի N 27-Ա, 28-Ա, 29-Ա, 30-Ա, 31-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին 2. Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի մասին 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման մասին 4. Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը 2017...

Համայնքների խնդիրների լուծմանը կցուցաբերվի համակարգային մոտեցում 23.08.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է կատարել Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի 5 վարչական շրջաններում: Մարզպետը փաստեց, որ համայնքային խնդիրները խիստ միանման են, ինչը թույլ է տալիս դրանք լուծել համակարգային մոտեցումներով: Կապուտանում քննարկվեցին ջրային ռեսուրսների վերաբաշխման և մշակութային կենտրոնի ակտիվ գործարկման շուրջ առկա հարցերը, ինչը կարևորվեց նաև համայնքի բնակիչների կողմից. «Ուրախ եմ նկատել, որ երկու ամսից մի փոքր ավելի...