Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կամարիսում խմելու ջրի խնդիրը լուծվում է

09.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Կոտայքի մարզի Կամարիս համայնքին ևս պետական բյուջեից տրամադրվել է աջակցություն:
 Կառավարության 27.09. 2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով՝ Կամարիս համայնքում  ընթացքի մեջ են խմելու ջրագծի ներքին ցանցի (1.1 կմ) կառուցման աշխատանքները:
 Ծրագրի նախագծային արժեքը 29. 629.000 դրամ է. հայտարարված մրցույթի արդյունքում շահած ծրագրի արժեքը՝ 19.229 000 դրամ, որից 10. 245 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 8.910.000 դրամը՝  համայնքի համաֆինանսավորումն է:
  Իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի (1.1 կմ) կառուցման աշխատանքների մի մասն  արդեն արվել է: Նոր ցանցը կսպասարկի համայնքի 150 տնտեսության:
 Խմելու ջրագծի հին ցանցը 70-ականների էր, որը խիստ ամնխիթար վիճակում էր գտնվում: Վերջին մի քանի տարիների ընթացքում համայնքի բյուջեի միջոցներով խմելու ջրագծի առավել վնասված հատվածները փոխվել են: Այս պահին ներքին ցանցի շուրջ 40%- ը փոխվում է ամբողջովին նոր սխեմայով:
 Համայնքապետարանը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում ավարտին հասցնել 700-800 մետր տարածք ընդգրկող հատվածի խմելու նոր ջրագծերի և ջրհորի կառուցման աշխատանքները և վերջնականապես լուծել համայնքի խմելու ջրի խնդիրը, իսկ մինչ այդ այս ծրագրով համայնքում խմելու ջրի կորուստները կքչանան, որակն էականորեն կբարձրանա, ջրի քանակը կավելանա, գրաֆիկը ևս՝ օրական երկու անգամ՝ 5-6 ժամ ջրամատակարարմամբ:
 Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32