Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քանաքեռավանում ներհամայնքային փողոցներ ու նրբանցքներ են լուսավորվում

07.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն 3 ծրագրերով Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում իրականացվում են փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության անցկացման և մշակույթի տան վերակառուցման աշխատանքներ: Դրանց մի մասն ընթացքի մեջ են, մեկ ծրագիր ավարտական փուլում է:
 Այս ծրագրերն իրականացվում են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից  համաֆինանսավորմամբ՝  ըստ ծրագրերով նախատեսված  տողերի:
 Կառավարության 27.09.2018 թվականի N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրով՝  Կոտայքի մարզի  Քանաքեռավան  համայնքում այս պահին ընթանում են փողոցների արտաքին  լուսավորության անցկացման աշխատանքներ:
 Գիշերային լուսավորության  ծրագրի նախագծային արժեքը կազմել է 48.000.000 դրամ: Հայտարարված մրցույթի արդյունքում շինարարությունը կատարվում  է 28.000.000 դրամով, որից 11.200.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է (40%), 10.976.000 դրամը՝  համայնքապետարանի (39,2%), 5.824.000 դրամը՝ բնակիչների և այլ նվիրատուների (20.8%):
 2018թ.-ի սուբվենցիոն  ծրագրով  լուսավորվում են համայնքի 8 փողոցներ և նրբանցքներ: Լուսավորված փողոցների առաջնահերթության հիմքում ավելի խիտ բնակեցված թաղամասերն են:
 Ծրագրի իրականացման հարցում համայնքը առաջնորդվել է նաև պետություն -համայնք - բնակիչ  համագործակցության սկզբունքով: Այս ծրագրում տնտեսությունները ևս իրենց մասնակցությունն են ունեցել:
Ծրագրի արդյունքում լուսավորվում է 7240 մ  ներհամայնքային ճանապարհ, որը կսպասարկի մոտ 500 տնտեսության։
 Գիշերային լուսավորությամբ ապահովված կլինեն հետևյալ փողոցները՝
 • 9-րդ փողոց՝  ձախակողմյան 37 տնից մինչև 105 տուն, աջակոմյան 34 տնից մինչև 112 տուն
 • 10-րդ փողոց՝  ձախակողմյան 33 տնից մինչև 125 տուն, աջակողմյան 42 տնից մինչև 126 տուն
 • 11-ից 17- րդ փողոցները կլուսավորվեն ամբողջությամբ, ինչպես նաև 5 բազմաբնակարան շենքերի հարակից փողոցները:
 Քանաքեռավան համայնքում վերջին երկու տարիներին համայնքի միջոցներով լուսավորվել է 2,2 կմ  ճանապարհահատված:
Քանաքեռավանի համայնքապետարանը հայցում է այն փողոցների բնակիչների ներողամտությունը, որոնք այս տարի չօգտվեցին  ծրագրից և խոստանում առաջիկա 2 տարվա ընթացքում լուսավորել նաև այն փողոցները, որոնք բնակեցված են 70 և ավելի տոկոսով։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57