Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում կառուցվում է պուրակ

08.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում պուրակի կառուցապատման նպատակով ևս պետական բյուջեից հատկացումներ են արվել: Պուրակի համար հատկացված է 2800 քմ տարածք:
  Համայնքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում հանգստի համար նախատեսված պուրակի կառուցապատումը սկսվել էր դեռևս 2017թ.-ին:
 Այս տարի Կառավարության 26.07.2018 թվականի 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ֆինանսավորումը թույլ կտա ավարտին հասցնել պուրակի կառուցապատումը. այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ:
  Ծրագրի պայմանագրային արժեքը 47.700.000 դրամ է, որից 13.356.000-ը պետական բյուջեի հատկացումն է, 34.344.000 դրամը՝ համայնքի:
 Այս պահին արդեն կառուցվել են տարեցների համար նախատեսված բաց և փակ ակումբները, հասարակական զուգարանը, ցանկապատվել, բարեկարգվել ու ասֆալտապատվել է տարածքը: Ճարտարապետական այլ ձևերը՝ ճեմուղիները, խաղահրապարակներն ու հուշաղբյուրը գտնվում են կառուցման գործընթացի մեջ:  Հանգստյան գոտու կանաչապատումը և ծառատունկը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը: Աշխատանքներն ամբողջովին կավարտվեն հաջորդ տարի` ամռանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36